Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

5 օր է` նույն անունը պահպանվում է

5 օր է` նույն անունը պահպանվում է
05.06.2012 | 01:28

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնի շուրջ այս պահին շրջանառվող լուրերի համաձայն` կրկին ուժի մեջ է Վիկտոր Դալլաքյանի անունը։ Ի դեպ, հունիսի 1-ին մենք, հիմք ընդունելով իրազեկ աղբյուրի տեղեկությունը, գրել էինք, որ Վիկտոր Դալլաքյանին կտրվի կա՛մ սպորտի և երիտասարդության հարցերի, կա՛մ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ